Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բանակը հզոր է, պաշտպանունակ, մեր քաջ տղաների օրինակով ենք մենք դաստիարակում պատանի երկրապահներին. Մանվել Գրիգորյան

Դեկտեմբեր 30,2017 11:05

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում, միասնություն:

Շնորհավորում եմ Հայաստանում ապրող մեր ժողովրդին, ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ:

Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական ճակատագրի նկատմամբ:

Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, մաղթում տոկունություն ինքնապահպանության դժվարին պայքարում:

Շնորհավորում եմ հայոց բանակին՝ սահմանապահ զինվորից պաշտպանության նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար: Մեր բանակն է մեր եւ տարածաշրջանի խաղաղության երաշխավորը: Մեր բանակը հզոր է, պաշտպանունակ, սակայն, թշնամին նենգ է, եւ երբեմն ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս, թշնամու՝ հարձակման փորձերը խափանելիս նաեւ զոհեր ենք ունենում: Այդ հրաշալի, քաջ տղաների օրինակով ենք մենք դաստիարակում պատանի, երիտասարդ երկրապահներին:

Շնորհավորում եմ մեր զոհված, անհայտ կորած, հաշմանդամ մարտական ընկերների ընտանիքներին, գլուխ եմ խոնարհում նահատակ քաջերի առաջ: Նրանք երկնքից էլ հսկում են մեր անդորրը:

Շնորհավորում եմ հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին, կանանց, մեր քույրերին, դուստրերին:

Առանձնահատուկ շնորհավորանքներս նոր սերնդին՝ պատանի, երիտասարդ երկրապահներին, որ վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ, պաշտպանված Արցախի սերմերն են: Շնորհավորում եմ Երկրապահին, մաղթում սեփական առաքելության հանդեպ հաստատուն հավատ եւ բեղմնավոր գործունեություն: Մենք պատմական առաքելություն ունենք:

Ավարտվող տարում մենք շարունակեցինք հուշագրերի ստորագրումը, որպեսզի համատեղենք մեր ընդհանուր ջանքերը հանուն մեր երկրի ու պետականության հզորացման: Շնորհավորում եմ Երկրապահի գործընկեր կառույցներին։
Եվս անգամ շնորհավորում եմ համայն հայությանը, հայոց բոլոր մայրերին, մեր Մեծ մորը` Գրետա մայրիկին, հերոսներ ծնող մեր բոլոր մայրերին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու մաղթում առողջություն, արեւշատություն:

Դարձյալ շնորհավորանքներս արցախահայությանը: Համոզված եղեք, հարգելի՛ արցախցիներ, որ եռասերունդ Երկրապահը միշտ ձեր կողքին է, եւ ոչ միայն այսօր, այլեւ՝ առհավետ:

Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք երկրի եւ պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով:

2018 թվականի հետ բազում հույսեր ենք կապում, որոնց իրականացման հիմնական երաշխիքը մեր միասնականությունն է։

 

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոսԶորավար Մանվել Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031