Լրահոս
Օրվա լրահոսը

Հ.Օ.Մ. ի Ուրմիոյ մասնաճյուղի «Անի» միաւորի կազմակերպած ամանորեայ մշակութային ծրագիրը

Հունվար 04,2018 19:44

Ատրպատական, ազգային առաջնորդարան – Ամանորի դիմաւորութեան ուրախալի օրերին, 28 դեկտեմբեր 2017-ի յետմիջօրէի ժամը 3-ին, Հայ Օգնութեան Միութեան Ուրմիոյ մասնաճիւղի հովանաւորութեան ներքեւ գտնւող «ԱՆԻ» միաւորը կազմակերպեց մշակութային յատուկ ծրագիր, Ուրմիոյ եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում:

Հանդիսութիւն-հիւրասիրութեան ներկայ գտնւեցին Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Ներսէս Քհնյ. Պասիլեանը, Հ.Օ.Մ.ի վարչութիւնը, ՀՕՄ-ականներ եւ մշակութասէր մեծաթիւ հանդիսականներ:

Բացման խօսքը կատարեց միաւորի մօտ Հ.Օ.Մ.ի ներկայացուցիչ եւ միաւորի պատասխանատու՝ Ծովիկ Փուռյարթունեանը: Նա շնորհաւորելով բոլորի Նոր տարին եւ յառաջիկայ Սբ. Ծննդեան տօնը, ներկայացրեց օրւայ ծրագիրը եւ բացւած յայտարարեց մշակութային ձեռնարկը:

Հ.Օ.Մ., ծնողներ եւ աշակերտութիւն եռամիասնութեան շնորհիւ կեանքի կոչւած սոյն միաւորը արդէն մի քանի տարիներից ի վեր նոր շունչ է բերել Ուրմիահայութեան մշակութային կեանքին, հայ երգի, հայկական պարարւեստի, ասմունքի եւ հայ մշակոյթի այլ բնագաւառներով ծաղկեցնելով գաղութահայ կեանքը:

«Անի» միաւորի երեխաները այնուհետեւ երգերով ու պարերով զարդարեցին բեմը, հայ երգի ու երաժշտութեան խանդավառ կշռոյթը հաղորդելով ներկաների ներաշխարհին:

Ծնողների կողմից պատրաստւած հիւրասիրութիւնը, Միութեան կողմից նախատեսւած վիճակախաղը իրենց հերթին, սակայն ամանորի առիթով ամէնից շատ ակնկալւած «դէպքը» պատահեց, երբ խորհրդաւոր քայլերով ներս մտաւ «տարւայ մարդը»՝ ձմեռ պապին, ընկերակցութեամբ ձմեռ տատին եւ խանդավառեց բոլորին՝ ե՛ւ մեծերին ե՛ւ փոքրերին:

Մշակութային եւ ընկերային բնոյթով ձեռնարկը ամբողջութեամբ տօնական մթնոլորտի մէջ դրեց Ուրմիահայութեան, Նոր տարւայ վերանորոգումի գաղափարը շեշտելով բոլորի հոգում:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031