Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել չմիջամտել իր ներքին գործերին

Հունվար 11,2018 18:22

Չեխիայի արտգործնախարար Մարտին Ստրոպնիցկին նամակով կոչ է արել Հայաստանին ու ևս 4 երկրների՝ չմիջամտել երկրի ներքին գործերին՝ կապված Պրահայի 6-րդ թաղամասում Խորհրդային Միության մարշալ Կոնևի արձանի մոտ նոր ցուցատախտակի տեղադրման հետ:

2017թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Ղազախստանի դեսպանները նամակ էին հղել Չեխիայի ԱԳՆ-ին՝ նշելով, որ ցուցատախտակի տեղադրումը նսեմացնում է  հուշարձանի կարևորությունը և անարգում նացիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը:

Պրահայի իշխանությունները ցանկանում են հուշարձանի մոտ տեղեկատվական ցուցանակ տեղադրել, որտեղ նշված կլինի մարդկության դեմ ռուս մարշալի կատարած հանցագործությունները, մասնավորապես՝ Հունգարիայում (1956թ.) և Չեխոսլովակիայում (1968թ.) տեղի ունեցած արյունալի իրադարձությունները, երբ խորհրդային բանակը զենքով ճնշեց ժողովրդական ապստամբություններն ու ժողովրդավարական շարժումները:

«Նախ, կցանկանայի հստակեցնել մեր պայմաններում տեղական իշխանությունների դիրքորոշումը: Նրանք միանգամային առանձին հաստատություն են՝ ընտրված քաղաքացիների կողմից, ունեն իրենց գույքը և բյուջեն, և մեր ժողովրդավարության գլխավոր հիմնասյուներից են: Հաշվի առնելով այս փաստը՝ Նախարարությունը՝ որպես պետական իշխանության գործադիր մարմին, չի կարող միջամտել Պրահա 6-ի ինքնակառավարման մարմնի որոշմանը: Իվան Կոնևի արձանը պատկանում է քաղաքի այդ թաղամասին, և նա էլ որոշում է դրա ճակատագիրը»,- ասվում է նախարարի նամակում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031