Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է AUF-ի նախագահի հետ

Հունվար 26,2018 19:55

Հունվարի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (L’Agence universitaire de la Francophonie – AUF) նախագահ, Բուխարեստի ագրարային գիտությունների և անասնաբուժության համալսարանի ռեկտոր, Ռումինիայի ռեկտորների ազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սորին Միհայ Կիմպեանուի հետ:

Զրուցակիցները քննարկեցին ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, AUF-ի մասնակցությունը գագաթաժողովին` այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն տալով ֆրանկոֆոն համալսարանների և կառույցների մասնակցությանը:

Պրոֆեսոր Կիմպեանուն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել Հայաստանի ուսումնական հաստատությունների և Ռումինիայի համալսարանական և ակադեմիական շրջանակների միջև համագործակցության հաստատման հարցում:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել պարբերական շփումները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով:

Տեղեկանք. Սորին Միհայ Կիմպեանուն Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության նախագահ է ընտրվել 2017թ. մայիսին, հնգամյա ժամկետով: 2014-2015թթ. եղել է Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031