Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի Սլոյանի գլխով գնդակ խաղացող ադրբեջանցի բարբարոսներին հերոսացնող ազգը չի դատապարտվել, հայ զինվորի կյանքը վտանգված է. Մարիամ Ավագյան

Փետրվար 02,2018 16:54 Share

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի համոզմամբ,  քանի դեռ չի գնահատվում 1988-1992թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը, քանի դեռ չի խոսվում, որ ցեղասպանության արդյունքում 660 հազարից ավելի հայեր դարձան փախստական, կորցրին հայրենիք, մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, մեր զինվորները սահմանին շարունակելու են զոհվել:

«Ստեղծված իրականությունն այնպիսին է, և ողջ միջազգային քաղաքականությունը կառուցվում է այն մեծ կեղծիքի վրա, որ 1992 թվականին ագրեսոր Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա, խախտել նրա տարածքային ամբողջականությունը, օկուպացրել է տարածք, և այսօր օկուպացված տարածքների սահմանները պահպանող հայ զինվորը օկուպանտ է, և ուրեմն պետք է հարձակվել այդ օկուպացված տարածքները հետ բերելու համար, ուստի պատերազմը շարունակվում է: Քանի դեռ ադրբեջանական մեծ կեղծիքը, թե հայերն են օկուպացրել Արցախը, փաստերով չի հերքվել միջազգային ամբիոններից, և արդեն 21-րդ դարում Սլոյանի գլխով գնդակ խաղացող ադրբեջանցի բարբարոսներին հերոս տվող ազգը չի դատապարտվել, հայ զինվորի կյանքը վտանգված է»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց բանախոսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728