Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական խաղերի մայրաքաղաքում պաշտոնապես բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը

Փետրվար 06,2018 16:46 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Փհենչհան ժամանել է երեկ եւ հանգրվանել հատուկ մարզիկների համար կառուցված օլիմպիական ավանում:

Օլիմպիական ավանում Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը կայացել է այսօր՝ մեր պատվիրակության անդամների մասնակցությամբ:

Օլիմպիական ավանի քաղաքապետը դիմավորել եւ ողջունել է Հայաստանի պատվիրակությանը: Այնուհետեւ, Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն ու քաղաքապետը հուշանվերներ են փոխանակել, որից հետո կատարվել է դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: