Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ է նուռ ուտելու պահանջ առաջանում

Փետրվար 08,2018 13:00

Նուռը համեղ եւ ամենաօգտակար մրգերից է համարվում: Այն պարունակում է վիտամիններ  B6, B12, P, հանքային նյութեր, միկրոտարրեր՝ կալցիում, մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, նատրիում եւ այլն: Նռան հյութը պարունակում է 8-20 տոկոս շաքար՝ գլյուկոզա, ֆրուկտոզա, 10 տոկոս խնձորաթթու, կիտրոնաթթու եւ այլ օրգանական թթուներ, սուլֆատներ, քլորիդներ եւ այլ աղեր:

Նռան հյութը ունի հրաշալի ծարավը հագեցնող հատկություն, ախորժաբեր է, բարձրացնում է հեմոգլոբինի տոկոսը: Նռան ամենահայտնի ազդեցությունը պայքարն է սակավարյունության դեմ: Ուստի արյան պակասի դեպքում խորհուրդ է տրվում օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ խմել կես բաժակ նռան հյութ: Բուժման կուրսը՝ երկու ամիս:

Նուռը մեղմորեն իջեցնում է զարկերակային ճնշումը, իսկ նռան չորացրած կեղեւն ավելացնելով թեյի մեջ՝ կօգնի հանգստացնել նյարդային համակարգը, ազատվել անհանգստություններից եւ կարգավորել գիշերային քունը:

Այս միրգը օգտակար է նաեւ տարեցներին եւ վիրահատության ենթարկվածներին:

Նռան հյութը պարունակում է 15 ամինաթթուներ, որոնց գրեթե կեսը կարող է պարունակվել միայն մսամթերքի մեջ: Այսպիսով, նուռը պարզապես անփոխարինելի մթերք է բուսակերների համար, որոնք պետք է փոխարինեն կենդանական սպիտակուցները բուսականի:

Նռան հյութի օգտագործումը պաշտպանում է քաղցկեղից: Հատկապես խորհուրդ է տրվում խմել  ռադիացիայի ենթարկված մարդկանց, ռադիոակտիվ իզոտոպներով աշխատող կամ բարձր ճառագայթման գոտում ապրող մարդկանց:

Նռան հյութը կատարյալ միջոց է լնդախտի, աթերոսկլերոզի, գլխացավի եւ աղեստամոքսային խանգարումների, փորլուծության ժամանակ:

Նռան հյութը օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար՝ խմելով 60 կաթիլ հյութ օրը 4 անգամ ուտելուց առաջ, զգալիորեն կնվազեցնի արյան շաքարը: Դրանում կարող եք վստահ լինել՝ արդյունքը նկատելի կլինի 3 օր նռան հյութ օգտագործելուց հետո:

Նուռը, բացի բազում օգտակար հատկություններից, ունի նաեւ մի քանի զգուշացումներ:

Նռան հյութը կտրականապես հակացուցված է ստամոքսի խոց, բարձր թթվայնության գաստրիտ ունեցողներին: Պետք է խմել միայն ջրով նոսրացնելուց հետո, քանի որ այն պարունակում է բազմաթիվ թթուներ, որոնք առաջացնում են ստամոքսի գրգիռ:

Խորհուրդ չի տրվում նռան հյութը նաեւ մինչեւ 1 տարեկան երեխաներին:

Նռան հյութը կարող է վնասել ատամի էմալը, ուստի հյութը խմելուց հետո խորհուրդ է տրվում ատամները լվանալ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

07.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Երբ է նուռ ուտելու պահանջ առաջանում ?????????????????

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728