Լրահոս
Օրվա լրահոսը

Անակնկալ՝ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում

Փետրվար 23,2018 21:20

Օլիմպիական հերթափոխի Երեւանի պետական մարզական քոլեջում այսօր պայքարն ավարտեցին 85 եւ 94 կգ քաշային ծանրորդները: Չեմպիոն ու մրցանակակիրներ դարձան:

85 կգ. Հակոբ Մկրտչյան (355 կգ), Կարեն Ավագյան (340 կգ), Վարդան Մանուկյան (330 կգ):

94 կգ. Սամվել Բաբակյան (343 կգ), Կարուշ Ղուկասյան (339 կգ), Արսեն Մարտիրոսյան (325 կգ):

Առաջնությունն անակնկալ ավարտվեց Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանի համար: Հաղթողի գլխավոր հավակնորդը պոկում վարժությունում ցույց տվեց լավագույն արդյունքը՝ 165 կգ: Սակայն հրումում չկարողացավ բարձրացնել նախ 181, այնուհետեւ՝ 185 կգ քաշերը եւ հրաժարվեց երրորդ մոտեցումից:

Տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը կատարվածը մեկնաբանել է այն հանգամանքով, որ վերջին մարզումների ժամանակ Անդրանիկի հին վնասվածքը զգացնել էր տալիս:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728