Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկին Փոստանջյան, ի՜նչ եք անում. Լենինն ո՞ւմ հերոսն էր… Սուրեն Սարգսյանի անդրադարձը ավագանու երեկվա նիստին

Մարտ 20,2018 11:39

Երևանի ավագանու երեկվա նիստի ընթացքը համեմատաբար խաղաղ էր, սակայն փոխադարձ վիրավորանքների ու մեղադրանքների պակաս, միևնույնն է, չեղավ:

Հիմնական խնդիրը օրակարգի այն հարցի շուրջ առաջացավ, որ նեղսրտած ներկայացրեց «Երկիր Ծիրանի»-ն. ինչո՞ւ պետք է Վազգեն Սարգսյանի անունով 2 փողոց լինի, մեկն անվանակոչենք ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով:

Զարուհի Փոստանջյանը Վազգեն Սարգսյանին չհապաղեց համեմատել է՛լ Լենինի հետ, է՛լ Ստալինի, է՛լ Վազգենին ներելու իր որոշման մասին բարձրաձայնեց: Մի խոսքով, ինչպես ասում են, ուզածիդ չափ փորձեց արդարացումներ ու փաստարկներ ներկայացնել՝ իրենց առաջարկն ամրապնդելու և հիմնավորելու համար:

Որևէ մեկը երբեք չի հակաճառի, թե Վիլսոնը պետականամետ քաղաքական գործիչ չէր, նվիրված չէր իր երկրին, որ չէր վաստակել Նոբելյան իր բաժին մրցանակը, և վերջ ի վերջո, հայերի համար հայտնի և այդքան ցանկալի ծրագիրը չէր ներկայացրել: Բնականաբար, ՀՀ որևէ քաղաքացի չեմ կարծում, թե դեմ լինի Երևանի մեկ այլ հատվածում ունենալ ականավոր գործչի անունով փողոց: Բայց այդ ամենն անել Ազգային հերոսի անվան ու նրա անվամբ կոչված կենտրոնական փողոցի հաշվին, մեղմ ասած, անհեթեթություն է:

Անսխալական մարդիկ չկան, ուր մնաց՝ քաղաքական գործիչներ, բայց որ Վազգեն Սարգսյանը, իր ժամանակին, չվարանեց ուսերին վերցնել չհայտարարված պատերազմի ռազմական բեռը, իր ընկերների հետ մինչև վերջին հնարավորությունը կռվեց՝ հանուն անկախ պետականության հիմնադրման, ապացուցելու կարիք չունի: Մնացած, անորակ «թամաշա» հիշեցնող փոխադարձ վիրավորանքները, ծաղրն ու ճառերը, այս դեպքում, այլևս անօգուտ ու անիմաստ են:

Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031