Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման է ենթարկվել իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի որդին. «Ազատություն»

Մարտ 21,2018 18:05

«Ազատություն» ռ/կ.  Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ, հայտնի իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի որդին՝ SOS TV-ի հիմնադիր Հայկ Բարսեղյանը, «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց, որ այս պահին ոստիկաններն իրեն բերման են ենթարկում: «Ոստիկանական մեքենայի մեջ ենք, տանում են Կենտրոնի բաժանմունք»,- նշեց Բարսեղյանը:

Հայկ Բարսեղյանի խոսքով՝ ոստիկաններն ասել են, որ իրեն բերման են ենթարկում սառը զենք կրելու կասկածանքով: «Փողոցում փոքրիկ վիճաբանություն կար ոստիկանների ու քաղաքացու միջև: Ես որոշեցի գնալ իրենց մոտ, որպեսզի ոչ մի խնդիր չառաջանա: Ոստիկանները որոշեցին կենտրոնանալ իմ վրա, որովհետև մոտս կա դանակ: Դա միշտ ինձ հետ է եղել՝ գոտկատեղիս»,- շարունակեց Բարսեղյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդեցին, որ Հայկ Բարսեղյանը կենտրոնի ոստիկանական բաժանմունք է բերվել սառը զենք կրելու կասկածանքով: Այլ մանրամասներ չփոխանցեցին:

Հայկ Բարսեղյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031