Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը պայքարն ավարտեցին 20-րդ եւ 23-րդ հորիզոնականներում

Ապրիլ 02,2018 13:07

Թբիլիսիում ավարտվեց կայծակնային շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը:

Պայքարի մեջ մտած 75 շախմատիստուհիները 13 տուրում որոշեցին չեմպիոնին ու մեդալակիրներին: Ուկրաինացի Աննա Մուզիչուկը 10 միավորով նվաճեց չեմպիոնի կոչումը: Մեդալակիրներ դարձան նաեւ Էլիզաբեթ Պետցը (Գերմանիա) եւ Մոնիկա Սոչկոն (Լեհաստան):

Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը վաստակեցին 7,5-ական միավոր եւ պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, 20-րդ եւ 23-րդ հորիզոնականներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30