Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը մասնակցել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքի բացմանը

Ապրիլ 07,2018 20:07

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը: Վարչական շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Տավուշի մարզպետ Հ.Աբովյանը, մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել ստեղծված նոր աշխատանքային պայմաններին։

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունը նախկինում չի ունեցել առանձին վարչական շենք, և շենքային պայմանները բարելավելու համար ՀՀ կառավարության՝ 2017 թվականի մարտի 23-ի թիվ 302-Ա որոշմամբ, անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ ՔԿ դեպարտամենտին հատկացվել է 323 քմ տարածք՝  Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մելիքբեկյան 3 հասցեում: Շենքն ամբողջությամբ վերանորոգվել է ՀՀ պետական բյուջեով հատկացված ֆինանսավորմամբ, որի համար նախատեսվել և ծախսվել է 20.718.480 ՀՀ դրամ:

Քննչական վարչության նոր վարչական շենքը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով, համակարգչային ներքին ցանցով, այն ունի նաև կենտրոնական ջեռուցման համակարգ: Տարածքն ունի 7 աշխատասենյակ, ինչպես նաև՝ առանձին քննչական գործողությունների՝ անչափահասների հարցաքննության, ճանաչման ներկայացնելու համար նախատեսված սենյակներ։

ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության պետ, գնդապետ Աննա Մանթաշյանը, Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ Արման Բուդաղյանը, Տավուշի մարզային քննչական վարչության 3 քննիչ պարգևատրվեցին՝ աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ։ Երեք տարիների ընթացքում հիմնանորոգվել են Քննչական կոմիտեի կենտրոնական, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Արարատի մարզային քննչական վարչությունների, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի և Մարտունու քննչական բաժինների, Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի, Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի, Երևան քաղաքի քննչական վարչության, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժինների շենքերը:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30