Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Factor TV-ի օպերատորը սեղմվել է փշալարերին. վնասվել է տեսախցիկը

Ապրիլ 16,2018 22:35

Բաղրամյան պողոտայում այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների ժամանակ նաեւ լրատվամիջոցների աշխատակիցներ են վնասվել: Մասնավորապես, տուժել են Factor TV-ի՝ իրենց մասնագիտական պարտականությունն իրականացրած երկու օպերատորները: Aravot.am-ի հետ զրույցում Factor TV-ի խմբագիր Արեւիկ Սահակյանը հայտնեց.

«Բախումների կիզակետում են աշխատել մեր օպերատորներից Հովհաննես Սարգսյանը եւ Վրեժ Մարգարյանը: Վնասվել է Վրեժ Մարգարյանի տեսախցիկը, որը սեղմվել է հրմշտոցի ժամանակ: Նա փորձել է մարմնով պաշտպանել տեսախցիկը, բայց այն, այնուամենայնիվ, վնասվել է: Հիմա փորձում ենք հասկանալ՝ հնարավոր կլինի՞ այն վերականգնել: Վնասվել է նաեւ ուղիղ եթերի հեռարձակման սարքը»:

Ինչ վերաբերում է օպերատոր Հովհաննես Սարգսյանին, նա եւս հրմշտոցից է տուժել՝ սեղմվելով փշալարերին: «Վնասվել է ձեռքը, ոտքը: Վնասվածքն, անշուշտ, ծանր չէ, բայց փաստ է, նրանք հիմա էլ շարունակում են տեղում աշխատել»,-տեղեկացրեց Արեւիկ Սահակյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30