Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ. Իրադրությունը պետք է հանգուցալուծվի ՀՀ քաղաքացիների շահերին համապատասխան․ «Ազատություն»

Ապրիլ 27,2018 23:23

Եվրամիությունը վերստին ընդգծում է հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը երկխոսության միջոցով և արագորեն հարթելու հրամայականը՝ շեշտելով՝ դրան պետք է մասնակցեն ներքաղաքական դաշտի բոլոր շահագրգիռ կողմերը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը:

«Ազատության»՝ Բրյուսելում աշխատող թղթակիցը նշել է․ – «Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը այսօր կրկին մերժել է ընդդիմության առաջնորդի հետ հանդիպել, ո՞րն է Բրյուսլեի արձագանքը», ինչին Եվրամիության արտգործնախարարի խոսնակն պատասխանել է․ – «Եվրամիության ուղերձը շատ հստակ է՝ իրավիճակը պետք է հանգուցալուծվի արագ, պետք է հանգուցալուծվի խաղաղ, և այս համատեքստում ազգային երկխոսությունը՝ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, մնում է վճռական և շատ կարևոր»:

«Ազատությանը» տված հարցազրույցում Եվրամիության արտգործնախարարի խոսնակը շեշտել է, որ Բրյուսելը շարունակում է ուշադրությամբ հետևել հայաստանյան զարգացումներին, աջակցում է նախագահ Սարգսյանի սկսած քննարկումներին և պատրաստակամ է առաջ տանել Հայաստանի հետ կնքված հավակնոտ համաձայնագիրը՝ երկկողմ հարաբերություններն ու ժողովրդավարությունը ամրապնդելու վերաբերյալ:

Արձագանքելով ռուսական որոշ շրջանակներից հնչող պնդումներին, թե հայաստանյան զարգացումները թելադրված էին արևմուտքից՝ Կոսիյանչիցը պնդել է՝ Բրյուսելը առաջին իսկ օրից բավական թափանցիկ ու բաց է եղել իր հայտարարություններում և դիրքորոշումներում. այն ինչ կատարվում է այժմ Հայաստանում, արտացոլում է այդ երկրի քաղաքացիների տեսակետը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30