Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Որոշ անձինք, առաջնորդվելով անձնական նեղ շահերով, աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին կոչ են անում միանալ իրենց. ՇՊՀ ռեկտորատի կոչ-հորդոր

Մայիս 06,2018 23:34

Շիրակի պետական համալսարանի ռեկտորատի կոչ-հորդոր

Անդրադառնալով ՇՊՀ-ի շուրջ կատարվող իրադարձություններին՝ նշենք, որ անհասկանալի են որոշ մարդկանց կողմից համաժողովրդական շարժման որդեգրած օրակարգից շեղումը և կեղծ օրակարգն անձնական նեղ շահերին ծառայեցնելը:

Հայտնի է, որ համաժողովրդական շարժման առաջնորդների հորդորն է եղել աշակերտների և ուսանողների վերադարձը դասարաններ ու լսարաններ` վերականգնելով ուսումնական բնականոն գործընթացը: Մինչդեռ պատեհ առիթն օգտագործող որոշ անձինք, առաջնորդվելով անձնական նեղ շահերով, աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին կոչ են անում միանալ իրենց: Ելնելով այս ամենից՝ կոչ ենք անում ՇՊՀ-ի ուսանողներին և դասախոսներին, որ ուսումնական գործընթացին առավել ջանասիրաբար մասնակցելով բարձրացնեն բուհի վարկանիշը` զրկելով պատեհապաշտներին իրենց անձնական նեղ շահերը ակամա բավարարելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031