Լրահոս
Օրվա լրահոսը

Ալան Դանքն. «Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել ժողովրդավարության ամրապնդման, լավ կառավարման և հավասար տնտեսական հնարավորությունների բարելավման ջանքերին»

Մայիս 08,2018 21:50

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարի հաղորդագրությունը Հայաստանի նոր վարչապետի ընտրության կապակցությամբ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնն ասել է․

«Ուրախ եմ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը հանգուցալուծվել է բանակցությունների և խորհրդարանական գործընթացի միջոցով և շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

Շնորհիվ բոլոր ներգրավված կողմերի՝ վերջին երեք շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ծավալվեցին խաղաղ ճանապարհով և հիմնականում առանց միջադեպերի:

Կարևոր է, որ բոլոր կողմերի ցուցաբերած զսպվածությունը և հմուտ կառավարումը շարունակվի, և քաղաքական գործընթացն առաջ ընթանա՝ հիմնվելով ամուր սահմանադրական և իրավական հիմքերի վրա:

Վերջին 12 ամիսների ընթացքում Հայաստան կատարած իմ երկու այցելությունների ընթացքում ես անձամբ եմ ծանոթացել երկրի հարուստ պատմությանը և մեծ ներուժին: Իմ հանդիպումների ընթացքում ես հատկապես տպավորվել եմ այն երիտասարդներով, որոնք վճռական են կերտելու Հայաստանի պայծառ ապագան:

Միացյալ Թագավորությունը, որպես Հայաստանի վաղեմի բարեկամ, պատրաստ է աջակցել ժողովրդավարության ամրապնդման, լավ կառավարման և հավասար տնտեսական հնարավորությունների բարելավման իր ջանքերին»:

Երևանում Բրիտանական դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031