Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Մայիս 22,2018 21:50

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ այսօր դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին:

Այսօր ավելի վաղ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով իր քաղաքապետ դառնալու հավանականությանը, նշել էր. «Ես որևէ հավակնությունների մասին չեմ կարող ասել: Ես կարող եմ ասել, որ ժամանակին, երբ «Ելքը» մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին՝ ես եղել եմ քաղաքապետի թեկնածուներից մեկը: Եվ այո, եթե կուսակցությունը որոշի նման պատասխանատվություն ինձ վրա դնել, ես միգուցե համաձայնեմ: Բայց այսօր ես ինձ շատ լավ եմ զգում Ազգային ժողովում` իմ մասնագիտության, գիտելիքների բերումով, և օրենսդրի աշխատանքն այն է, ինչը ես միշտ սիրել եմ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031