Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է վերածվի տարածաշրջանային «առյուծի». ամերիկացի տնտեսագետ

Մայիս 31,2018 22:44

«Իմ քայլը» ժողովրդական շարժումը, կարծում եմ, հասարակության մեջ կուտակված դժգոհության արդյունքն էր, որը ստիպեց փողոց դուրս գալ եւ պայքարել: Իմ գնահատմամբ, սակայն, հայ հասարակությունը դեռեւս չգիտի, թե նոր իշխանության քաղաքականությունն ապագայում ինչ արդյունք կունենա»,-«Լուսավոր Հայաստան» կուսակցության այսօր կազմակերպած քննարկման ժամանակ, որի ընթացքում ներկայացվում էր հեղափոխությունների միջազգային փորձը, Aravot.am-ի եւ «Հանրային ռադիո»-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ից ժամանած տնտեսագետ Դանիել Միթչելը:

«Իմ ցանկությունն է, որ Հայաստանը վերածվի տարածաշրջանային «առյուծի», ինչպես, օրինակ, Չիլին՝ Լատինական Ամերիկայում: Հայաստանը պետք է տնտեսական աճի մեծ ցատկ անի, բայց այս պահին պարզ չէ, թե դա որքանով կհաջողվի: Ինչպես գիտենք, ամերիկահայ համայնքի շատ ներկայացուցիչներ հաջողակ ձեռնարկատերեր են: Այս փաստից ենթադրում եմ, որ եթե Հայաստանն արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարի, բնակչությունը կկարողանա օգուտներ քաղել դրանից»,-համոզմունք հայտնեց փորձագետը:

Թե ՀՀ-ի՝ նոր իշխանություն ունենալու փաստն ինչպես կազդի հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, Միթչելը խուսափեց գնահատականներ տալ, միայն նշեց. «Տպավորությունս այն է, որ Վաշինգթոնում հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող ամենահնչեղ հարցը Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզչությունն է, որը միաժամանակ կարող է ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031