Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու երկրորդ միջնորդությունը դատարանը դարձյալ մերժել է. Aysor.am

Հունիս 06,2018 12:18 Share

Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը կմնա ազատության մեջ. այսօր դատարանը մերժել է նրան կալանավորելու երկրորդ միջնորդությունը, որն այս անգամ ներկայացրել էր գործով հսկողություն իրականացնող դատախազը։

«Առաջին անգամ քննիչի ներկայացրած կալանավորելու միջնորդությունը մերժվեց՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ։ Սակայն երեկ մենք անակնկալ ձևով դատարանից տեղեկացանք, որ հսկող դատախազը որոշել է նույն միջնորդությամբ հանդես գալ դատարանում։ Մինչև ուշ գիշեր շարունակվեց միջնորդության քննությունը դատարանում և գիշերը դատարանը անցավ խորհրդակցական սենյակ, և այսօր առավոտյան հրապարակվեց այն մերժելու որոշումը», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց Օհանյանի փաստաբան Զորայր Հարությունյանը։

Դիտարկմանը, թե դատախազը նոր միջնորդությունը ներկայացնելիս կցել է նաև հանցանքին Կարեն Օհանյանի առնչությունը վկայող տեսագրություններ, ինչը նախկին միջնորդությունը ներկայացնելիս չի արել քննիչը, փաստաբանը արձագանքեց.

«Նոր բան չկար, դրանք ընդամենը այն տեսագրություններն էին, որոնց մասին խոսք էր գնում քննիչի ներկայացրած միջնորդության մեջ, բայց որը կցված չէր։ Այս անգամ այդ տեսագրությունները կցված են եղել։ Նաև ավելացել էր ևս մեկ քննչական գործողության արձանագրություն, որը իրավիճակ չէր փոխում։ Դատախազն ասում էր, թե իրավիճակ է փոխում, բայց դատարանը որոշեց, որ իրավիճակ չի փոխվում, և անձին կալանավորելու համար հիմնավոր կասկածը բացակայում է»։

Հասմիկ Համբարձումյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930