Երևանի Ռուսական տանը անցկացվել է շախմատի համաժամանակյա խաղ՝ կազմակերպված Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ և նվիրված աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 97-ամյակին։
Խաղը վարել է շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, միջազգային գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
Մասնակիցներին ողջունել է Երևանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը՝ նշելով, որ ամենագեղեցիկ պարտիայի համար նախատեսված մրցանակը կլինի շախմատի տախտակ՝ ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի ինքնագրով, որը հատուկ բերվել է Մոսկվայից։
«Մեր հարգարժան գրոսմայստերի որոշմամբ այն կհանձնվի ամենագեղեցիկ խաղի համար», — նշել է նա։
Կարդացեք նաև
Շախմատային սեղանների շուրջ հավաքվել էին Հայաստանի կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
Խաղերն անցել են լարված ու հետաքրքիր պայքարում։ Ռուսական տան փոխտնօրեն Եկատերինա Անդրեևան կարողացել է ոչ-ոքի ավարտել պարտիան գրոսմայստերի հետ։
Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կորյուն Նահապետյանը դարձել է Սերգեյ Կարյակինի ինքնագրով շախմատի տախտակի մրցանակակիրը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիա


















































