Փոքրիկ Ալեքսը սկսել է խոսել: Ավելին՝ մեղմվել են մանկական ուղեղային կաթվածի (ՄՈՒԿ) հետևանքները, փոխվել է երեխայի և նրա ընտանիքի կյանքի որակը: Երեքուկես տարեկան Ալեքսը մեկ ամիս առաջ կարողանում էր արտաբերել ընդամենը երեք բառ, չուներ ուշադրության կենտրոնացում և խաղալու ցանկություն: Այժմ դրական մեծ առաջընթաց կա փոքրիկի վարքագծում, ինչպես նաև շրջապատի և երևույթների ընկալման հարցում: Տղան խոսում է, հաշվում, ճանաչում է գույները և համբերատար է դարձել ուշադրություն կենտրոնացում պահանջող խաղերի ժամանակ: Երեխայի մայրը նկատում է, որ դրական դինամիկան նպաստել է նաև ընտանիք հոգեվիճակի փոփոխությանը:
Ալեքսի հաջողության պատմությունը Viva-«Արտիսիմո» համագործակցության կարևոր ձեռքբերումներից մեկն է: «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մասնագետները նշում են՝ նման արդյունքի են հասել անվճար հիմունքներով կազմակերպված` յոթամսյա ինտենսիվ աշխատանքների շնորհիվ: Վերականգնողական թերապիաների շարունակականությունն ու հետևողականությունը կարևոր են՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների համար: Թեման ավելի արդիական է մարզերում, որտեղ խնդիր է այս խմբի երեխաների վաղ հայտնաբերումը, իսկ ընտանիքներն առավել խոցելի են՝ մասնագիտական, զարգացման կենտրոններից օգտվելու՝ երբեմն անհնարինության պատճառով:
«Մենք զգալի ձեռքբերում ունենք երկու մարզի «Ոսկեփորիկներում»: Յուրաքանչյուր երեխայի հաջողություն կենտրոնի հաջողությունն է: Մեզ հետ առաջին քայլերն են անում, մեզ հետ առաջին բառերն են ասում: Այդ հաջողությունը պայմանավորված է թե´ ծնողների, ներգրավվածությամբ, թե´մասնագետների գրագետ աշխատանքով: Այդուհանդերձ, ամենակարևորը վերականգնողական թերապիաների չընդհատվող շարունակականությունն է: Մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ Viva-ի աջակցությամբ՝ ունենք այդ հնարավորությունը: Կենտրոնն իրականացնում է վերականգնողական տարբեր թերապիաներ՝ ֆիզիոթերապիայից մինչև զգայական ինտեգրում և ձիաբուժություն», – ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:
Կարդացեք նաև
Viva-ի աջակցությամբ, «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնների մասնագետները Վայոց ձորում և Գեղարքունիքում տիտանական աշխատանք են կատարում: Տարեկան կտրվածքով՝ լիարժեք սպասարկվում է 200 երեխա: Աշխատանքի մեթոդաբանությունը, հետևողական ջանքերն ու նվիրումը տալիս են ցանկալի արդյունք: Կիրառվում է ծնող-երեխա-մասնագետ շղթան ապահովող մոդելը, գիտելիքներ ստացած ծնողները տանը կիրառում են երեխայի հետ շփման՝ ճիշտ մոտեցում: Աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող Կարինայի հաջողության պատմությունը ևս այդ մոդելի կիրառման փաստերից է: Եղեգնաձորի «Ոսկեփորիկ»-ի մասնագիտական թիմին հաջողվել է զգայարանների անհավասարակշռության (դիզբալանսի) հետևանքով վարքային և սննդակարգի խախտումներ ունեցող երեխայի մոտ անհամեմատելի արդյունք ապահովել: Կիրառվող ջանքերի նպատակը ոչ թե ժամանակավոր, այլ ամբողջ կյանքի համար արդյունք ստանալու ցանկությունն է: Աղջիկն արդեն կարողանում է խոսք, ցանկություն արտահայտել, հաճախում է դպրոց և ինտեգրվել է միջավայրին:
Ի դեպ, Եղեգնաձորի «Ոսկեփորիկն» իր տարածքով հարմարեցված է զգայական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Քսան գյուղ և մեկ քաղաք սպասարկող մասնաճյուղում վերականգնողական աշխատանքներ են իրականացնում տարբեր՝ հենաշարժողական, գենետիկ խնդիրներ ունեցող երեխաների հետ, ուշադրության կենտրոնում են նաև աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող երեխաները:



























































