Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ուսանողական հավաքականն առաջին տեղն է զբաղեցրել Մոսկվայում շախմատի միջհամալսարանական միջազգային ուսանողական թիմային մրցաշարում

Հունիս 22,2026 16:04 Share

Հունիսի 17-ից 21-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է շախմատի միջհամալսարանական միջազգային ուսանողական թիմային մրցաշարը։

Հայաստանի ուսանողական հավաքականը ներկայացրել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) ուսանողները։

Մրցաշարին մասնակցել են 9 երկրների ուսանողական հավաքականներ՝ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Տաջիկստանից։

ՀՖԿՍՊԻ-ի ներկայացուցիչները հաջող ելույթ են ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը։
♟️ Թիմը հանդես է եկել հետևյալ կազմով՝
🔹 Ռոբերտ Փիլիպոսյան
🔹 Արսեն Դավթյան
🔹 Էդգար Հայրապետյան
🔹 Ալեքս Մանուկյան
🔹 Թիմի ավագ՝ միջազգային մրցավար, դոցենտ Երվանդ Հակոբյան։

Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930