Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԻ նախարարի այցը Շիրակի մարզ. Հ. Ռոստոմյանը հանձնարարել է շտկել առկա թերությունները

Հունիս 23,2018 22:06

Հունիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ Շիրակի մարզ։ Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև քաղպաշտպանության վարչության անձնակազմերին, գույքային և տեխնիկական կարողություններին, ընթացիկ աշխատանքներին և առկա խնդիրներին:

Շիրակի մարզում նախարար Ռոստոմյանն այցելեց Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացավ շենքային պայմաններին, գույքային ու տեխնիկական հագեցվածությանը: Հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի հետ զրույցում նախարար Հրաչյա Ռոստոմյանը մի շարք խնդիրներ արձանագրեց՝ նշելով, որ հնարավորինս սեղմ ժամկետներում առկա խնդիրների համար անհրաժեշտ է օպտիմալ լուծումներ գտնել. մասնավորապես՝ բարելավել հրշեջ-փրկարարական ջոկատի շենքային պայմանները, ինչպես նաև համալրել կենցաղային կանչերի համար նախատեսված փրկարարական տեխնիկան:

Այցի շրջանակներում նախարար Ռոստոմյանը եղավ նաև մարզային փրկարարական վարչությունում և ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատում: Նախարարը շրջեց շինությունում և հարակից տարածքներում, ծանոթացավ առկա պայմաններին, խոսեց անձնակազմի հետ: Շրջայցի ընթացքում նախարար Ռոստոմյանն արձանագրեց մի շարք կազմակերպչական թերություններ, ինչպես նաև շենքային պայմանների և ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ: Նախարարը կարգադրեց շտկել հայտնաբերված թերությունները։

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930