Լրահոս
Օրվա լրահոսը

Գույների փառատոնը հասավ Վանաձոր (ֆոտոշարք)

Հուլիս 01,2018 19:54

Հնդկաստանում նշվող Հոլլի գույների փառատոնը հասավ նաեւ Վանաձոր: Այսօր առաջին անգամ հանրապետության երրորդ քաղաքում նույնպես անցկացվեց փառատոնը: Հնդկաստանում փառատոնն ազդարարում է գարնան գալուստը, իսկ Հայաստանում այն նշում են տարվա տարբեր եղանակներին:

Վանաձորում փառատոնի կազմակերպիչը Arm Events-ն է: Ընկերությունը փառատոնը Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է 2016 թվականին, ապա հաջորդ տարի փորձել են դուրս գալ մայրաքաղաքի սահմաններից եւ այն իրականացնել նաեւ Ջերմուկում:

Իսկ այսօր՝ գունավոր տոնը հասավ Վանաձոր. «Քանի որ ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում, եւ մարզերի երիտասարդների վրա ուշադրությունն ավելի քիչ էր, որոշեցինք նման ֆորմատով ֆեստիվալ առաջինը մենք դուրս գալ: Ջերմուկից հետո մեզ արդեն գրում էին, թե ինչո՞ւ մյուս մարզերում էլ չի կազմակերպվում: Մենք էլ որոշեցինք այս տարի Վանաձորում անցկացնել միջոցառումը: Վանաձորում մեր սպասելիքներն արդարացան»,- ասաց Arm Events-ի հիմնադիր-տնօրեն Արթուրը:

Արթուրի խոսքով՝ միջոցառմանն այսօր Վանաձորում մասնակցել է ավելի քան 500 երիտասարդ: Նա նաեւ հույս հայտնեց, որ այստեղ եւս փառատոնը կդառնա ամենամյա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031