Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյան. «Ես այստեղ եմ, որպեսզի նոր կառավարությանը նեցուկ լինեմ»

Հուլիս 06,2018 20:24

Creative Armenia հիմնադրամի տարեդարձին մասնակցում էր նաեւ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Նա ասաց, որ Հայաստանում է՝  Կարին Հովհաննիսյանին եւ Creative Armenia-ի թիմին քաջալերելու համար: Նշեց նաեւ, որ ի թիվս այլ նախագծերի, Կարինի հետ ֆիլմի վրա են աշխատում, որի մասին դեռեւս ձեռնպահ մնաց մանրամասնել;

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչ զգացողություն ունի հետհեղափոխական Հայաստանում: Սերժ Թանկյանը նշեց, որ տպավորված է վերջին գործողություններից, որոնք արվում են կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: «Շատ ոգեւորված եւ ուրախ եմ, որ նոր կառավարությունը այս թափով, եռանդով, հավասարակշռությամբ շարունակում է աշխատել: Ես այստեղ եմ իրենց կողքին կանգնելու եւ նեցուկ լինելու համար»,-ասաց Թանկյանը:

Նրա հետ Ամուլսարի վերջին օրերի զարգացումների մասին էլ խոսեցինք, երբ խնդիրը կրկին շեշտադրվել է: «Բնապահպանական առումով որեւէ հանքարդյունաբերությունը չի կարող դրական անդրադառնալ երկրի ջրի վրա, բնակչության համար, հանքարդյունաբերությունը իբրեւ բիզնես հին ձեւ է, պետք է գտնվեն ավելի խելացի եղանակներ, չկառչենք հին ձեւերից: Նույնիսկ լավագույն եղանակով հանքարդյունաբերությունը կվնասի շրջակայքը: Հուսանք, որ ինչ-որ կերպ բարդ իրավիճակից կձերբազատվենք»,- Aravot.am-ին հայտնեց ռոք երգիչը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այդ պատրաստուելիք ֆիլմի մասին այլ առիթներով նա խօսել է… դա իր, Պարոն Թանկեանին հեղինակելիք ֆիլմն է լինելու… «թաւշյա յեղափոխութեան» մասին… հետաքրքիր է որ յանկարծ չի ուզում այդ մասին խօսիլ…

    այսպիսի մարդոց համար, Հայաստանը իրենց անձնական հաճոյքին եւ քմահաճոյքին ծառայող խաղավայր է.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031