Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահար՝ Ձորաղբյուրի ամառանոցների մոտակայքում. կան տուժածներ

Հուլիս 22,2018 22:54

Հուլիսի 22-ին, ժամը 19:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Jeep Wrangler» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1985 թ.) և «Hyundai Elantra» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ա., ծնված 1977 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Դ. (ծնված 1976 թ.), Կ. (ծնված 2005 թ.), Ե. (ծնված 2008 թ.), Ա. (ծնված 2001 թ.) և Ռ. (ծնված 2016 թ.) Ա.-երը  քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031