Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հերոս Արշավիր Ղարամյան. «Այսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում՝ կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց»

Օգոստոս 01,2018 10:51

Հարգելի հայրենակիցներ

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ակնկալիքներ են հնչում Արցախի հարցով բանակցային գործընթացի առաջ մղման նոր հնարավորությունների մասին, Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի կողմից Արցախի տարածքային զիջումների մասին հայտարարությունները:

Հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսմանն ու առավել կոշտացնում իր մաքսիմալիստական մոտեցումները, անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը, մանավանդ, որ դրանք իմ ու իմ ընկերների, մեր բոլորի արյան գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքն են, որոնք պարտավոր ենք սրբորեն պահել ու պաշտպանել:

Հաշվի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծված բարդ և վտանգավոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ մեր դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտությունը, այսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում, կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ:

Մենք ուժեղ ենք միասին։

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանակիր, արցախյան շարժման ակտիվ մասնակից, 1988 թվականի ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ, կամավորական 35-րդ մոտոհրաձգային գումարտակի (Արշոյի բատալիոն) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանակիր, արցախյան շարժման ակտիվ մասնակից, 1988 թվականի ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ, կամավորական 35-րդ մոտոհրաձգային գումարտակի (Արշոյի բատալիոն) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան:

    Ես,որպես ՀՀ N0 զորամասի հատուկ մոտո–հրաձգային գնդի հրամանատար, Արշոյի հետ կողք կողքի կռվել էնք 1993-1994 թ.թ. Աղդամ-Մարտակերտ հատվածում:Իմ մարտական ընկերն ունի հերոսի կոչումներ եվ բարձր աստիճան ու իրեն ճանաչում են բոլորը: Ինձ, բացի իմ մարտական ընկերներից ու Վազգեն Մանուկյանից չեն ճանաչում:1994 թ գեներալ Սեյրանն Օմար սարի մոտակայքից թուրքին հեռադիտակով տեսնելով 3 կմ վրա, փախչոււմ են:Սամվել Բաբայանի հրամանով Արշոն իր 50 տղերքով եվ իմ Ակնա-լիճի վաշտի հրամանատար Գառնիկն իր 15 տղաներով մասնակցում են հակահարվածին եվ հետ վերցնում թողած դիրքերն:Այդ օրն Էջմիածնում Սերյանի հայրը Ֆիրդուսն քեֆ է անում ի պատիվ Սերյանի իբր թե տղեն հետ գրավեց այդ դիրքերն որի համար Վազգեն Սարգսյանն բարձր է գնահատում այդ հերոսի մարտական ուղին իսկ ինձ,հեռացրեց բանակից որ չկատարեցի Վազգենի ստոր ու ազգադավ հրամանն,դուրս չեկան իմ տղաներն խաղաղ ցուցարարների դեմ Մանվելի ու Սեյրանի տղաների հետ միասին,այն բանից հետո երբ ԼՏՊ 1994թ. հրաման տվեց Վազգենին Երկրապահն քաղաքականացնել: Իմ գնդում կռվել են ՀՀ 11 շրջանների եվ Երեվանի 3 վաշտեր, որոնք մինչ այսօր Վազգենի հրամանով եվ գեն. Մանվելի ձեռքով չունեն նույնիսկ պատերազմի վետերանի տեղեկանք:

    Ինչպես 1993 -1994 թ.թ. միասին կռվել էնք եվ ազատագրել մեր պապենական հողերը այսօր էլ միանում էնք Ձեզ՝գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան, միասին պայքարելու ԼՏՊ դավաճան ծրագրի դեմ:

    Կոչ եմ անում իմ զորամասի, հատուկ մոտո–հրաձգային գնդի բոլոր տղաներին վերամիավորվեք, նոր պատերազմին դիմավորելու:

    Էջմիածնի հատուկ մոտո–հրաձգային գնդի հրամանատար՝ ԱՂԱՍԻ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031