Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզում խաչքարներ են կանգնեցվել ու ամրակայվել

Օգոստոս 02,2018 22:44

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ  Կոտայքի  մարզային ծառայության պատասխանատուները «Խաչքարերին  նոր  կյանք» ծրագրի  շրջանակում  խոնարհված  խաչքարերի  կանգնեցման  և  ամրակայման  աշխատանքներ են իրականացրել Հրազդան  քաղաքի  Ջրառատ  թաղամասի  եկեղեցու  և գերեզմանոցի տարածքում:

Կանգնեցվել  ու  ամրակայվել  է չորս  բազալտե  խաչքար: Միջոցառման  աշխատանքներին  ակտիվորեն  մասնակցել  են  ՊՄՊ  ծառայության  պետի  տեղակալները  և  մարզային ծառայության հուշարձանների  պահապանները:

«Խաչքարերին  նոր  կյանք» ծրագրի  շրջանակում  անցած  երկու  ամիսների  ընթացքում  ՊՄՊ  ծառայության  նախաձեռնությամբ ուղղվել  է միջնադարյան 11 խաչքար:

Օգոստոսի  1-ին  տասնօրյակում  ամրակայման աշխատանքներ  կիրականացվեն  նաև  Արզականի  Նեղուցի  վանական  համալիրի  տարածքում` կկանգնեցվի ու կամրակայվի խոնարհված  ևս  5  խաչքար:

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031