Լրահոս
Շահէին պատմութիւնը
Օրվա լրահոսը

Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» աշխատողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Օգոստոս 06,2018 12:15 Share

Նախկինում հայտնել ենք Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» սաների նկատմամբ անառակաբարո գործողությունների, «ՍՕՍ մանկական գյուղի» սաներից մեկի ինքնավնասում կատարելու մասին:

Իրավապահներից տեղեկացանք, որ օգոստոսի 4-ին Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» տնտեսվարի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով («Անառակաբարո գործողությունները տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ») քրեական գործ է հարուցվել:

Նա ազատվել է աշխատանքից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ SOS Children’s Villages Armenia-ի ֆեյսբուքյան էջից 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել