Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայկական կողմի կորուստների մասին տեղեկատվության առիթով

Օգոստոս 06,2018 18:58 Share

Ի պատասխան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվության, թե իբր հայկական կողմը թաքցնում է գետնատնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առկա կորուստները, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն և որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը ընդունեք որպես ապատեղեկատվության հերթական անհաջող փորձ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել