Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահար՝ «Քյարքիի» ոլորաններում. կան զոհեր

Օգոստոս 07,2018 21:58

Օգոստոսի 7-ին, ժամը 16:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պ.Սևակ գյուղից դեպքի «Քյարքիի» ոլորաններ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 75-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ԿամԱԶ» (վարորդը` Ա. Հ., 1945թ.) և «ՎԱԶ-2121» մակնիշների ավտոմեքենաները (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1957թ.): Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Կ. Դ.-ը (1964թ.) տեղում մահացել են:

Փրկարարները «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիների դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031