Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպանի ակնկալիքները դրական են. «Կարծում եմ՝ պետք է բավարարվի»

Օգոստոս 10,2018 17:26 Share

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքի քննությունը քիչ առաջ ավարտվեց: Դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ: Այդ մասին, նիստ ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին։ Պաշտպանի ակնկալիքները դրական են. «Կարծում եմ՝ պետք է բավարարվի»:

Ըստ պաշտպանի, Ռոբերտ Քոչարյանը այսօրվա նիստում էլ է խոսել եւ հայտնել է իր վերջնական դիրքորոշումը. Ռոբերտ Քոչարյանը պնդել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Մանրամասներ պաշտպանը կրկին չներկայացրեց, քանի որ նիստը փակ է:

«Մեր գնահատմամբ, քննիչի ներկայացրած փաստաթղթերից որեւէ մեկը չի ապացուցում, որ չկա պատշաճ վարքագծի խնդիր. ընդամենը ենթադրել, որ նա եղել է նախագահ, հետեւաբար ունի ազդեցություն, բավարար չէ, որպեսզի ենթադրվի անձի ոչ պատշաճ վարքագիծը»,- ասաց պաշտպանը`պատասխանելով հարցին ի՞նչ ակնկալիքներ ունեն, ի՞նչ որոշում կկայացնի դատարանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել