Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանցի երեխաները ցանկանում էին Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի անել

Օգոստոս 10,2018 23:07

Օգոստոսի 10-ին Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին աղուհացով, նրա հետ հանդիպման էին եկել  Նոյեմբերյանի տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ: Փաշինյանի ելույթն ընդունվեց ոգեւորությամբ, ծափահարություններով:

Հրապարակում հարց տվող,  ելույթ ունեցողները ողջունում էին Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ նա ժողովրդի համար մեծ առաքելություն ունի: Նիկոլ Փաշինյանի այցից ամենաշատն ուրախացել էին նոյեմբերյանցի երեխաները, ովքեր ցանկանում էին նրա հետ սելֆի անել: Ն. Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակացույցը հագեցած էր, քիչ թվով երեխաների հաջողվեց Փաշինյանի հետ սելֆի անել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031