Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանյան իշխանափոխությունից հետո սիրիահայերը լավատես են դարձել». դեսպան

Օգոստոս 29,2018 17:38

Վերջին 7 տարում սիրիական  հակամարտության հետեւանքով երկրից հեռացած եւ վերջին շրջանում վերադարձած հայերի թվի մասին  հստակ տվյալներ չկան։ Aravot.am-ի հետ զրույցում Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ  Փոլադյանը նշեց. «Ոչ ճշգրիտ տվյալներով` մինչեւ հակամարտության սկիզբը, այսինքն` 2011թ.-ը, Սիրիայում բնակվել է մոտ 100-120 հազար հայ։ Վերջին տարիներին, դժբախտաբար, տասնյակ հազարավոր սիրիահայեր լքել են Սիրիան»:

Դեսպանի տվյալներով` այսօր Սիրիայում 30-40 հազար հայ է մնացել. «Մոտ 20-25 հազար սիրիահայ էլ Հայաստան է եկել»: Հետաքրքրվեցինք, թե արդյոք պարոն Փոլադյանը ՀՀ նոր իշխանությունների հետ գործակցության ինչ-ինչ առաջարկներ ունի՞, որոնք կարող են օգնել հակամարտությունից տուժած սիրիահայերին։ «Առայժմ`  ոչ, դա ապագայում քննարկվելիք թեմա է»,-պատասխանեց նա։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո սիրիահայերն ավելի լավատես են դարձել. «Հայաստանի ապագայի հանդեպ լավատեսությունն աճել է։ Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Սիրիայում հայերը ոգեւորված են թավշյա հեղափոխությամբ»:

 

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031