Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ըստ թուրք գործիչի՝ Ադրբեջանում 35.000 հայ է մնացել

Սեպտեմբեր 03,2018 19:45

«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող (ԱՍԻՄԴԵՐ) կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե Ադրբեջանում այժմ ապրում է 35.000  հայ:

Գյոքսել Գյուլբեյը նշել է, որ մինչ 1992թ. ղարաբաղյան պատերազմը, քանի դեռ Ադրբեջանը և Հայաստանը չէին անկախացել, հարյուրավոր ամուսնություններ են եղել:

«1992թ. Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի և կամավորական ուժերի կողմից Ղարաբաղը գրավելուց, կոտորածներ իրականացնելուց հետո, երկու ժողովրդի միջև պառակտումներ են եղել»:

Նրա համոզմամբ` Ադրբեջանում բնակվող հայերը վերաբնակության անցան իրենց երկրում` Հայաստանում, սակայն այն հայ կանայք, ովքեր ամուսնացած էին ադրբեջանցի տղամարդկանց հետ և ունեին նրանցից երեխաներ, շարունակեցին ապրել Ադրբեջանում: Ներկայումս նրանք նույնպես շարունակում են ապրել Ադրբեջանում:

«ԱՍԻՄԴԵՐ»-ի նախագահը, վկայակոչելով որոշ վիճակագրական ուսումնասիրությունների տվյալներ, նշում է, որ այդ ընտանիքների թիվը հասնում է 35.000-ի:

Ըստ նրա՝ մորական կողմից հայ երեխաները պետական համակարգում պաշտոններ են զբաղեցնում: Գյուլբեյն Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել է վերոհիշյալ հանգամանքի վրա և շեշտել, թե պետք է հետևողական լինել, որպեսզի այդպիսի ընտանիքների երեխաները պաշտոններ չզբաղեցնեն:

Նույն  իրավիճակը կա նաև Թուրքիայում: Այնտեղ ապրում է 100.000 հայ քաղաքացի, որոնցից բացի կա 70.000 Հայաստանի քաղաքացի՝ որպես ներգաղթյալ: Մասնավորապես կանայք գումարի դիմաց թուրք ընտանիքների երեխաների են խնամում:

«Մենք մեր բարեկամներից ենք տեղեկանում, որ հայի արյունը կրող երեխաները Վրաստանում և Ռուսաստանում հանդիպում են իրենց հայ հարազատների հետ»:

Աղբյուր`    Kentgazetesi

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930