Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահար՝ Վրաստանի Պասանաուրի գյուղի մոտակայքում. ազգությամբ հայ տուժածներից մեկը մահացել է

Սեպտեմբեր 08,2018 17:35

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 14:20-ին Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «MAN» մակնիշի  բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի) ավտոմեքենան:

«Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ ուղևորները՝ ՌԴ քաղաքացիներ Ստեփան Կիրակոսյանը (ծնված 2015 թ.), Սուսաննա Ավետիսյանը (ծնված 1989 թ.) և Դավիթ Կիրակոսյանը (ծնված 1988 թ.) տեղափոխվել են Դուշեթիի հիվանդանոց: Սուսաննա Ավետիսյանն այնուհետև տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի «Կինեո» ԲԿ, իսկ Ստեփան Կիրակոսյանը՝ «Ցիցիշվիլի» ԲԿ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտաքին գործերի նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930