Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանի ուսանողների այցը՝ զորամաս

Սեպտեմբեր 09,2018 18:05 Share

Օրերս Աբովյանի ուսանողական խորհուրդը համերգային ծրագրով հերթական անգամ այցելեց Լուսակերտի զորամաս։ Այցի առիթը Ապրիլյան պատերազմում մարտնչած և հերոսացած ապրող հերոս տղաներին այս ձևաչափով էլ շնորհակալություն և երախտագիտություն հայտնելն էր:

Համերգային ծրագիրը, որին մասնակցում էին հենց ուսանողական խորհրդի անդամները, անցավ բուռն և ուրախ։ Նմանատիպ համերգի նպատակն այն էր, որ ուսանողները ցանկանում էին էլ ավելի բարձրացնել մեր երկրի խաղաղությունն ապահովողների տրամադրությունը։ Հայրենիքի հիմքերից մեկը դպրոցն է, բուհը: Եվ ուսանողների նախաձեռնությունը կրթադաստիարակչական նշանակություն ունի:

Աբովյանի ուսխորհրդի նախագահ տիկին Վեներա Գյուլինյանը aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Գրեթե մեկ օր անցկացրեցինք զորամասում։ Համերգային ծրագրից հետո ցանկություն առաջացավ շրջայց կատարել զորանոցով և ավելի լավ ծանոթանալ զինվորական կյանքին։ Կազմակերպվեց բազկամարտ ուսանողների և զինվորները միջև։ Իհարկե, մեր զինվորները անպարտելի էին։ Երբ ուսանողները շրջում էին զորանոցով պարզվեց, որ նորակոչիկների համար ազատ ժամ էր: Լսարաններում տեղի ունեցավ երկկողմանի հարց պատասխան, որին մասնակցեցին նաև սպաները։ Զինվորները ազատ խոսեցին իրենց խնդիրների և առաջարկությունների և դրական փոփոխությունների մասին, իսկ ուսանողները տվեցին իրենց հուզող հարցերը։ Ամենահետաքրքիր պահերից էր նաև այն ,որ ուսանողական խորհրդի անդամները ճաշեցին զինվորների հետ»։

Չնայած, որ ուսանողներն առաջին անգամ չէին զորամասում, այնուամենայնիվ, նրանց համար դա յուրահատուկ և անմոռանալի օր էր։ Զինվորներին անչափ դուր էր եկել այցի թե բովանդակությունը և թե բնույթը։ Նրանք ցանկություն հայտնեցին, որ նմանատիպ միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն։

Նշենք նաև,որ Աբովյանի ուսանողական խորհուրդը հաճախ այցելում է Բալահովիտի, Լուսակերտի և մի քանի սահմանամերձ զորամասեր, կազմակերպում աջակցություն մանկատներ և ծերանոցներ այցելելու համար։ Նրանք լինում են նաև սահմանամերձ գյուղերում։

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930