Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի զինուժը գնդակոծել է Տավուշի Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերը

Սեպտեմբեր 09,2018 20:53

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի լույս 9-ի գիշերը, 00.15-ից մինչեւ 00.30-ը  հրաձգային զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը, գյուղով ձգվող միջպետական ավտոճանապարհը: Միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաները ստիպված են եղել երթեւեկել սահմանագոտին շրջանցող ճանապարհով:

Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանից տեղեկացանք, որ սեպտեմբերի 8-ի ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Ոսկեվանի ներքին հատվածը, որը դիտարկվում է  Ադրբեջանի Ղազախի շրջանի հենակետերից: Ադրբեջանական գնդակոծության հետեւանքով վնասվել են Ոսկեվանի մի առանձնատան տանիքը,  այլ առանձնատան `պատերը, մեկ ուրիշ առանձնատան շենքին գտնվող կենցաղային իրը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Օտար պետութիւն մը կը գնդակոծէ ԵԱՀԿ ի տարածքներ –
    Դաշնակիցները ինչու քարացած կը դիտեն –
    գոյութիւն չունի ՞ զիրար պաշտպանելու համաձայնութիւն մը ?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930