Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանի եղբայրը 2-րդ անգամ հայտարարեց քաղաքական ուժին համակրելու մասին

Սեպտեմբեր 10,2018 22:10

«Կուսակցական չեմ եւ չեմ ուզում դառնալ, բայց ուզում եմ հայտարարել, որ այս պահից «Լույս» դաշինքի համակիրն եմ ու մարտիկը»,-«Լույս» դաշինքի քարոզարշավի մեկնարկին այսօր հայտարարեց Հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով. քաղաքապետի թեկնածուն է Արտակ Զեյնալյանը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ մեկ էլ նման հայտարարություն  արել է, երբ իր եղբայր Վազգեն Սարգսյանը հիմնել է «Միասնություն» դաշինքը, եւ այդ ժամանակ էլ առաջին անգամ սատարող ելույթ է ունեցել: «Արտակ Զեյնալյանը հրաշալի թեկնածու է, բայց նրանից բացի՝ այլ հրաշալի ավագանու թեկնածուներ էլ կան, որոնց հավատում եմ: Մյուս բոլոր քաղաքական ուժերին մրցակից եմ համարում»,-նշեց Արմեն Սարգսյանը:

Նա նաեւ վստահեցրեց, որ այսուհետեւ կանգնած է լինելու Արտակ Զեյնալյանի թիկունքին. «Երբ տեսնում եմ մյուս կուսակցությունների ծրագրերը, բոլորն իրար նման են, որովհետեւ բոլորն ուզում են, որ այս քաղաքը դառնա քաղաք: Այլ է հարցը, թե ով որքանով կպայքարի դրա համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930