Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Արամի տեսակն ենք , պայքարող տեսակ, միավորող տեսակ». Միքայել Մանուկյան

Սեպտեմբեր 10,2018 23:13

Հ.Յ. Դաշնակցությունը Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից:

Բացման խոսքով հանդես եկավ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որից հետո քարոզարշավի մեկնարկը տվեց Դաշնակցության ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը:

Ելույթով հանդես եկավ նաև Հայ Օգնության միության կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանը, ով ՀՅԴ ցուցակում զբաղեցնում է 4-րդ տեղը:

Միջոցառման ավարտին ՀՅԴ թեկնածուները շարժվեցին դեպի Երևանի տարբեր վարչական շրջաններ՝ հանդիպելու երևանցիների հետ:

 

Միքայել Մանուկյանի ելույթը

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ

Մենք այստեղ ենք ազդարարելու մեր քարոզարշավի սկիզբը: Տեղը պատահական չի ընտրված: 1918 թվականին Արամ Մանուկյանը կարողացավ համախմբել երևանցիներին, մեր ժողովրդին և հաղթանակ տանել Սարդարապատի հերոսամարտում: Այն ժամանակ դեռ Երևանը Հայաստանի մայրաքաղաք չէր, քանի որ Հայաստանը անգամ անկախ պետություն չէր:
Մենք Արամի տեսակն ենք , պայքարող տեսակ, միավորող տեսակ և պատահական չէ, որ իմ առաջնեկը անվանակոչվել է Արամ Մանուկյանի պատվին:

Մեզ սպասվում է դժվար աշխատանք, մենք պետք է ամբողջ թիմով 10-օրում երևանցիներին ներկայացնենք մեր ծրագիրը, Երևանի տեսլականը ինչպես մենք ենք պատկերացնում, լինենք բոլոր վարչական շրջաններում, բակերում և թաղերում:

Մեր ավագանու թիմը մրցունակ թիմ է՝  կազմված 77 թեկնածուներից, այդ թվում՝ հայրենադարձ սփյուռաքահայերից, որոնցից ամեն մեկը իր ոլորտում, իր բնագավառում արհեստավարժ և պայքարող տեսակ է՝ Դավիթ Հակոբյան, Խաչատուր Ստեփանյան, Ալեսյա Բեջանյան, Հովհաննես Վարդանյան, Լևոն Գրիգորյան, Գայանե Եղիազարյան, Պարույր Սանթրոսյան, Սասուն Աղայան և այսպես մինչև 77-ը:

Ես հպարտ եմ, որ գլխավորում եմ հենց այս ցանկը:

Մենք լավ գիտենք Երևանի խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները:

Ուրեմն,  ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ

Ալեսյա Բեջանյանի ելույթը

Հարգելի հայրենակիցներ,

մենք հավաքվել ենք մեկնարկը տալու մեր քարոզարշավի։ Պայմանական է ասել, որ նոր սկսում ենք քարոզարշավը, քանի որ Դաշնակցությունը երբեք էլ չի բացակայել մեր քաղաքացիների բակերից, տներից, շենքերից, մեր Երեւանից, Հայաստանից ու աշխարհի ամենատարբեր հատվածներում բնակվող հայկական համայնքներից։ -մեր համաշխարհային կազմակերպությունն է, որ ամենուր ներկա է, ու միշտ էլ եղել է մեր հայրենակցի կողքին։ Ես ներկայացնում եմ նաեւ հայ իրականության մեջ կանանց մեծագույն եւ հնագույն՝ 100 տարա կյանք ունեցող Հայ Օգնության միությունը։ Չկա որեւէ հայ, որ գեթ մեկ անգամ դիմած ու ստացած չլինի մեր աջակցությունը՝ հոգեւոր, սոցիալական, հոգեբանական կամ այլ։ Ու պատահական չէ, որ մեր համաշխարհային կազմակերպությունը՝ Դաշնակցությունը այսօր էլ հանդես է գալիս նույն միասնության կարգախոսով՝ ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ԵՐԵՒԱՆԻ։ Քանի որ ամեն մեկս, ամեն երեւանցի գործ ունենք անել մեր մայրաքաղաքի համար։ Ու ոչ միայն երեւանցին ունի այդ գործը։ Մեր համոզմամբ, Երեւանը պետք է լինի համահայկական մայրաքաղաք։ Ամեն հայի մայրաքաղաք։ Մենք գիտենք, ինչպես դա կազմակերպել։ Մենք ունենք դրա փորձը՝ նայեք Հայաստանի բազում քաղաքներին՝ Կապան, Սիսիան, Վանաձոր, Շուշի որոնց մեր կազմակերպական հզոր կառույցների միջոցով դարձրել ենք աշխարհի տարբեր քաղաքների հետ քույր բնակավայրեր, ապահովել նրանց համար լայն աջակցություն։ Վստահ ենք, կհաջողենք, ու մեր հաջողությամբ կհաղթի Երեւանը, մեր երեւանցին, մեր բոլոր քաղաքացիները։ Ու այսպես գնում ենք ու սկսում ենք մեր քարոզարշավը՝ ՄԻԱՍԻՆ հանուն Երեւանի:

ՀՅԴ նախընտրական քարոզարշավի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930