Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայքի» թեկնածուները` ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնազերծված հեռախոսազրույցի մասին

Սեպտեմբեր 12,2018 14:55

Aravot.am-ը «Հայք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանին եւ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանին խնդրեց կարծիք հայտնել Youtube ում տարածված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունների ձայնագրության վերաբերյալ, որտեղ նրանք քննարկում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործերը:

«Ցավալի է, որ այդպիսի բան կա, դա նախորդ իշխանություններից մնացած մշակույթ է…Ստացվում է՝ գնում ենք 30-ական թվականնե՞րը, մեկս մյուսի վրա գո՞րծ ենք տալիս…Անվտանգության ծառայության մենաշնորհն է նման բան անելը, այն էլ անվտանգության նկատառումներով: Հետեւաբար պետք է դուրս շպրտվեն նման բան անող մարդիկ ու կառույցները` ԼԳԲՏ քարոզողների, երկիրը թալանող բանկերի եւ խաղատների հետ միասին»,-ասաց Գեւորգ Հովսեփյանը:

Մանրամասները`  տեսանյութում:

«Համամիտ եմ օրվա իշխանությունների մտահոգության հետ, որ անթույլատրելի է, երբ որ գաղտնալսում են ՀՔԾ եւ ԱԱԾ ղեկավարների հեռախոսազրույցը: Կարելի է ենթադրել, որ հակահեղափոխության ուժերը ինքնուրույն չեն հասել այդ արդյունքին, հավանաբար իրենք պետք է որ օժանդակություն ստացած լինեին դրսից, որովհետեւ այնքան էլ հեշտ խնդիր չէ նման բան իրականացնելը»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930