Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ավագանու 3 անդամների թեկնածությունները

Սեպտեմբեր 13,2018 22:33
KYH

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սահմանել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը:

Հիմք ընդունելով 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Մարիամ Վռամի Հովսեփյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հասմիկ Հրանտի Իգիթյանի և «Հայք» (Հայկազուններ) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հենրիկ Հոկտեմբերիկի Բադանյանի ինքնաբացարկի դիմումները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել ավագանու անդամների թեկնածությունները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին` ժամը 19.00-ից, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 9.00-ից, «ԷՅ-ԷՄ-ՓԻ-ՋԻ ԳՐՈՒՊ» տպագրատանը (հասցե` ք. Երևան, Բագրևանդի 82) մեկնարկելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշների տպագրման գործընթացը:
Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում հետևել Ինքնասոսնձվող դրոշմանիշների և քվեաթերթիկների տպագրման գործընթացին:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անի says:

    Շատ էլ զարմանալի չէ, որ բարձրաստիճան մարդիկ այսպէս են խօսում.վերջին երեսուն տարիներու ընթացքում Հայաստանում խօսակցական լեզւի մակարդակը հենց այդպէս էլ եղել է՝ բոլոր մակարդակներում:Դա կապ ունէր ընդհանուր կրթութեան ու մշակոյթի մակարդակի հետ, ցաւալի է բայց իրականութիւն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930