Լրահոս
Օրվա լրահոսը

… Ուրեմն սկսվել է տոնը, որտեղ գլխավոր հերոսը ռուս գրականությունն է

Սեպտեմբեր 18,2018 13:27

Սեպտեմբերի 6- 9-ը Մոսկվայում անցկացվում էր ռուս գրականության թարգմանիչների V-րդ միջազգային կոնգրեսը, որին մասնակցում էին 56 երկրի 400-ից ավելի թարգմանիչներ, հրատարակիչներ ու գործակալներ։ Իրենք լավ գիտեն, որ ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր ասում՝ «երկրները պարտվում են իրենց մշակույթների պարտությունից հետո…», իրենք լավ գիտեն, ու ոչ միայն չեն ուզում պարտվել, այլև գրոհում են…

Երբ մոսկովյան հյուրանոցի ռեստորանում նստած իրանցին ու հույնը վիճում են, թե ով ում վրա է գնացել մթա 2-րդ դարում, իսկ հայը կատակով փաստում է, որ նրանք դա մշտապես արել են՝ անցնելով Հայաստանով, և բոլորը ժպտում ու գինի են խմում, ուրեմն սկսվել է տոնը, որտեղ գլխավոր հերոսը ռուս գրականությունն է։ Երբ այդ տոնին ռուս գրականությունը հրաշալի մետամորֆոզների ենթարկվելով հնչում է 56 լեզուներով, ուրեմն Մոսկվայում սկսվել է ռուս գրականության թարգմանիչների հերթական միջազգային կոնգրեսը, և կարևոր չէ, թե որերորդը… Բոլորն իրար հասկանում են, շատերն իրար կարոտել են, նորերի հետ են ծանոթանում, նոր ծրագրեր են կազմում, վիճում են գեղեցիկի շուրջ…

Ոչ շատ ժամանակ անց ռուս գրականությունը (դասական և արդի) նորից կհնչի աշխարհի շատ լեզուներով՝ դառնալով գիրք, տեքստ, շնորհիվ այս «խելառ մանկապարտեզի սաների», որոնցից շատերի թիկունքում մի քանի բուհական կրթություն ու գիտական աշխատություն կա, շնորհիվ իրենց գրականությանն ու մշակույթին սիրահարված մի խումբ հերոսների, ովքեր իրենց անվանում են «Թարգմանության ինստիտուտ»։

Նրանք արդեն մի ամբողջություն են, և միասին հերոսանում են՝ ստեղծելով իսկական մշակութային դիվանագիտություն, քաղաքականություն, որը հրաշալի պտուղներ է տալիս… Իսկը մեծ քաղաքականության պես, բայց … հակառակ կողմից… Ու բոլոր մասնակիցները բողոքում են ժամանակի ոչ բավարար լինելուց, թեեւ բոլորն էլ հասկանում են, որ Մոսկվան թանկ քաղաք է…

Գևորգ ԳԻԼԱՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930