Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյանի նոր բացահայտումները ՔՊ-ՀՀԿ կապի մասին

Սեպտեմբեր 18,2018 14:09

«Էդուարդ Երանոսյանը, Արաբկիրի ՔՊ-ի տարածքային կառույցի ղեկավարը, խոսակցություն կա, որ ընտրություններից հետո նա լինելու է այդ վարչական շրջանի ղեկավարը: Նախորդ ընտրություններում այդ մարդը Սամվել Ալեքսանյանին է սատարել եւ ակտիվ աշխատել է նրա համար»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր «Քաղաքացիական պայմանագիր»-ՀՀԿ կապի մասին եւս որոշ բացահայտումներ արեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ «TV մոլ» պարբերականի 2008 թվականի հուլիսի 2-8-ի համարում Հայկ Մարությանը հայտարարել է, որ հպարտ է, որ ապրիլի 9-ին լույս աշխարհ եկած իր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը: Վահե Էնֆիաջյանն ասաց, որ այլ տեղեկություններ էլ ունեն, որոնք առայժմ չեն մանրամասնի: Դա կանեն քարոզարշավի առաջիկա օրերին:

Այլ մանրամասները`տեսանյութում

«Հայկական ժամանակ» թերթի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել 60 հազար դրամ ընտրակաշառքի փաստի առնչությամբ: Ըստ հրապարակման, ԲՀԿ-ն է տվել ընտրակաշառքը: Վահե Էնֆիաջյանն ասում է`վստահ են, որ իրենց հետ դա չի կարող կապ ունենալ: ԲՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ բացառում է, որ դա իրենց հետ կապ ունի: Ավելին`հորդորում է գնալ մինչեւ վերջ, պարզել եւ մեղավորներին պատժել:

«Ապատեղեկատվություն է, ոչ ոքի մոտ չի ստացվի ԲՀԿ-ի բարի համբավն արատավորել»,- հայտարարեց Վահե Էնֆիաջյանը:

Լրագրողներից մեկի հարցին`վարչապետի`«ասֆալտին փռելու» հայտարարությունը ԲՀԿ-ին չշրջանցեց: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «պատերին տալու» մասին, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Մեկ բան է իրավական ռեժիմում գործիքներ կիրառելը`օրենքի շրջանակում, այլ բան է հայտարարությունները: Հարթակը սեպտեմբերի 23-ին վերջանալու է»: Ամեն դեպքում, իրենք մտավախություններ չունեն, որ պատերին էլ կծեփվեն:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930