Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գերմանական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել արդյունավետ փոխգործակցությունը

Սեպտեմբեր 19,2018 23:07

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, ԳԴՀ ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան, Լուց-Միխաել Քրիստոֆ Լորենցենին (նստավայրը`ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

Շնորհավորելով նորանշանակ ռազմական կցորդին` Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել, որ ՀՀ-ում հավատարմագրված ԳԴՀ ռազմական կցորդի գրասենյակը համալրվում է նոր, փորձառու սպաներով: ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ Գերմանիայի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում և իրականացվում է մի քանի ձևաչափով. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փորձի փոխանակում, ռազմական կրթություն, ինչպես նաև համատեղ մասնակցություն Աֆղանստանում իրականցվող ՆԱՏՕ-ական առաքելությանը:

Պաշտպանության նախարարը ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին տեղեկացրել է, որ այսօր ՀՀ հյուսիսարևելյան սահմանին հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող։ ՀՀ զինված ուժերը արձագանքելու են համապատասխան գործողություններով

Դեսպան Քիսլերը նույնպես բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը, նշելով, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպման ավարտին դեսպան Քիսլերը ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայող, փոխգնդապետ Խաչատուր Սահակյանին «Բունդեսվերի ծառայությունների համար» մեդալ է հանձնել: Փոխգնդապետ Սահակյանը 2017 թվականին զբաղեցրել է «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության կազմում Քաբուլում առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հրամանատարի պաշտոնը և ԳԴՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է գերմանական ուժերի հետ արդյունավետ համագործակցության համար:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Գերմանական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել արդյունավետ փոխգործակցությունը
    Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, ԳԴՀ ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան, Լուց-Միխաել Քրիստոֆ Լորենցենին (նստավայրը`ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:
    Նման վերնագրի և 1-ին նախադասության հետ ինչ կապ ունի նկարը՝ հարգելի խմբագիր:

    • Հարգելի պրն Սիրադեղյան, վերնագիրն ուղիղ մեջբերում է հաղորդագրության այս հատվածից. «Դեսպան Քիսլերը նույնպես բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը, նշելով, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել արդյունավետ փոխգործակցությունը»: Նկարը ուղարկել է ՊՆ-ն այս հաղորդագրության հետ միասին: Նկարը պատկերում է այդ հանդիպումը, որի ժամանակ արվել է այդ հավաստիացումը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930