Լրահոս
Օրվա լրահոսը

«Կգա ժամանակ և հենց Սերժ Սարգսյանը ուղիղ կասի՝ ի՞նչ նկատի ուներ`«Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի» ասելով». Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 19,2018 23:45

«Որպեսզի Նիկոլ Փաշինյանը ճիշտ հասկանա և ընկալի Սերժ Սարգսյանի միտքը, նա պետք է Սերժ Սարգսյանի նման 30 տարի ծառայի պետական համակարգում և ամենօրյա ռեժիմով կրի անձնական բարձր պատասխանատվություն պետության և ժողովրդի առջև»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն`անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քարոզարշավում արած այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն դեռ չի հասկացել իր  հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանի արտահայտած միտքը՝ «Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի»։

«Կգա ժամանակ և հենց Սերժ Սարգսյանը ուղիղ կասի՝ ի՞նչ նկատի ուներ`«Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի» ասելով»,- ասաց մեր զրուցակիցը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930