Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին

Նոյեմբեր 16,2018 22:03

Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week – GEW) 2018թ. միջոցառումների շրջանակում ԱՄՆ դեսպանատունը նախաձեռնել է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության 2018թ. ծրագիրը: Ծրագրի շրջանակում այսօր Երևանում անցկացվեց կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ, որին մասնակցում էին բազմաթիվ ընկերություններ, այդ թվում «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում ներկայացված Ucom, IUnetworks և TI’ME ընկերությունները։

Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի նպատակը ուսանողներին ապագա գործատուի ընտրման հարցում օգնելն էր, ինչպես նաև հնարավորություն տալը տեղում ծանոթանալու կարիերայի հնարավորությունների մեր երկրի լավագույն գործատուների կողմից։ Այդ տեսանկյունից Ucom-ի՝ որպես առաջատար հայկական օպերատոր, ներկայացրած աշխատատեղերի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ էր, իսկ IUnetworks-ը հատկապես հետաքրքիր էր ծրագրային ապահովմամբ և նորարարական լուծումներով հետաքրքրվող ինժեներական բուհերի ուսանողներին։ TI’ME-ը որպես վաճառքների և սպասարկման ոլորտի լավագույն ներկայացուցիչ հետաքրքիր է երիտասարդների համար նաև այն պատճառով, որ հայկական այս ընկերությունում աշխատելու հեռանկարները տարածվում են նաև TI’ME-ի Վրաստանի և Բելառուսի ներկայացուցչություններում։

«Մեզ համար մարդիկ ամենակարևոր արժեքն են ու ամենից կարևոր գործընթացը տաղանդների զարգացման հնարավորություններն են մեր գործընկեր բոլոր կառույցներում։ Կարիերայի տոնավաճառը հատկապես կարևոր է, քանի որ հնարավորություն ենք տեսնում նոր երիտասարդներ ներգրավվելու մեր շարքերում։ Նոր սերունդը բերում է նոր մոտեցումներ ու սահմանում նոր հնարավորություններ բիզնեսի զարգացման համար»,-նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային Ռեսուրսների կառավարման ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ Կարիերայի տոնավաճառի շրջանակում տրվել է ընկերության Կարիերայի հայտարարության միասնական բազայի մեկնարկը, որի շրջանակում ուսանողները և ոլորտի պրոֆեսիոնալները կարող են ավելացնել իրենց էլ-փոստի հասցեն և հայտարարություններ ստանալ Հայաստանի լավագույն 16 գործատուներից։

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1999թ.-ից և հանդիսանում է Հայաստանի ամենապատասխանատու ու նորարարական գործատուն։ Ընկերությունների խմբում ավելի քան 3000 աշխատակիցներ են աշխատում և ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը։

«Գալաքսի» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930