Լրահոս
Օրվա լրահոսը

Քրտնաջան և թափանցիկ աշխատանք` բնակչության հետ. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

Նոյեմբեր 20,2018 20:44

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին:

Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է բազմաթիվ խնդիրների մասին՝ ապօրինի շինարարություն, կանաչապատում, անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղված աշխատանք և այլն, խնդիրներ, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում: Որպես ամենացայտուն օրինակ՝ քաղաքապետը մատնացույց է արել փաստը, որ հենց վարչական շրջանի աշխատակազմի շենքի դիմաց փաստացի անօրինական ավտոկայանատեղի է գործում, որտեղ մուտք գործելու համար մեքենաները որոշ տարածություն հետիոտնային երթևեկելի հատվածով են անցնում:

«Մենք  չենք կարող օրինականություն պահանջել քաղաքացիներից, եթե մենք ինքներս խախտում ենք օրենքը, անհարմարություն ստեղծում քաղաքացիների համար և խաթարում ենք նրանց անվտանգ երթևեկությունը», – ասել է քաղաքապետը՝ կարգադրելով անհապաղ վերացնել անօրինական կայանման դեպքերը:

Դիմելով վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին ու աշխատակազմին՝ Հայկ Մարությանն ընդգծել է նաև, որ բնակչության հետ ամենօրյա շփումներում ակնկալում է քրտնաջան աշխատանք և թափանցիկ գործելաոճ:

«Այսօր այն պահն է, որ պետք է առավելագույն եռանդով աշխատենք: Քաղաքի խնդիրներն այնքան շատ են, որ պետք է աշխատել մեծ լարումով՝ հասնելու համար այն զրոյական կետին, որտեղից նոր պետք է շարունակենք վերընթաց զարգացումը», – ասել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930