Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի լողորդները մեկնել են Չինաստան՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

Դեկտեմբեր 07,2018 22:35

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի չորս լողորդներ  մեկնելու են Չինաստան՝ մասնակցելու կարճ լողուղյակների (25 մետրանոց լողավազաններում) աշխարհի առաջնությանը:

Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանից տեղեկացանք, որ լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վլադիմիր Մամիկոնյանը, Անի Պողոսյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը այսօր վաղ առավոտյան մարզիչ Արմինե Ավետիսյանի գլխավորությամբ մեկնել են մրցավայր: Ավելի վաղ Չինաստան մեկնել էր լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31