Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ոստիկանության պարզաբանումը՝ ընտրացուցակում մահացած անձի մասին լուրերի առիթով

Դեկտեմբեր 09,2018 19:02 Share

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ թիվ 8/25 ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի թիվ 31 դպրոցում (Հ. Հովսեփյան 2), ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող` 27.09.1937թ ծնված Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն երկու տարի է` մահացած է:

Տեղեկացնում ենք, որ 8/25 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում 27.09.1937թ. ծնված անհատական տվյալներով անձ առկա չէ, առավել ևս Ք.Թ. անհատական տվյալներով (ըստ երևույթին Ք.Թ.-ն ազգանվան և անվան սկզբնատառերն են)։

Հիշեցնում ենք, որ ոստիկանության ուժերով նախնական ցուցակները հրապարակելուց հետո մինչև վերջնական ցուցակների հրապարակման պահը հայտնաբերվել են մոտ 2.700 մահացած անձանց տվյալներ։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել